Սենթ Էթիենի հարձակվողը խփել է Լիգա 1-ի պատմության ամենահեռահար հարվածով գոլը🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրի շրջանակում «Սենթ Էթիենը» հյուրընկալվելիս մրցել է «Մեցի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման 16-րդ րոպեին «Սենթ Էթիենի» հարձակվող Վահբի Հազրին անհավանական գոլի հեղինակ է դարձել` սեփական կիսադաշտից գրավելով մրցակցի դարպասը։
Ինչպես տեղեկացնում է OptaJean-ը, 30-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 68 մետր հեռավորությունից կատարած հարվածով։
Այդ կերպ թունիսցի հարձակվողը Լիգա 1-ի շրջանակում խփել է ամենահեռահար հարվածով գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Մեց, Սենթ Էթիեն, Վահբի Հազրի