Բարսելոնան ևս մեկ առաջարկ կանի ՊՍԺ-ին
«Բարսելոնան» չի հրաժարվում Նեյմարին վերադարձնելու մտքից:
Le Parisien-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ևս մեկ առաջարկ կանի «Պարի Սեն Ժերմենին»: Աղբյուրը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ:
Նշվում է նաև, որ իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Ուսման Դեմբելեին:
Հիշեցնենք, որ Նեյմարը վերադարձել է ՊՍԺ-ի մարզումներին:
# Բարսելոնա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ