Ներդրումային հիմնադրամները օգնություն են առաջարկում Բարսելոնային Հալանդի տրանսֆերի հարցում

Ներդրումային հիմնադրամները օգնություն են առաջարկում Բարսելոնային Հալանդի տրանսֆերի հարցում

12/10/2021 - 17:27

Չնայած ֆինանսական լուրջ խնդիրներին` «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունն առաջարկներ ունի մի շարք ներդրումային հիմնադրամներից, որոնք պատրաստ են ակումբին օգնել այս տրանսֆերի հարցում։

Հատկանշական է, որ «բլաուգրանասն» այս գործարքի հարցում հույսը դնելու է այն փաստի վրա, որ Հալանդը «Բարսելոնայում» լինելու է գլխավոր աստղը, ինչը չես ասի նրա ծառայություններով հետաքրքրվող մյուս ակումբների մասին։

Ամեն դեպքում, կատալոնական ակումբի համար շատ դժվար կլինի իրականացնել այս տրանսֆերը` հաշվի առնելով նաև նորվեգացի ֆուտբոլիստի աշխատավարձի բարձր պահանջները։

Հիշեցնենք` վերջերես տեղեկություններ տարածվեցին, որ 21-ամյա ֆուտբոլիստն իր հաջորդ ակումբից պահանջելու է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023