Ոսկանյան. «Կապառոսը ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին»
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 8-րդ տուրում հյուրընկալվելիս կմրցի Ռումինիայի ընտրանու դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը.
Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։
-Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա պետք է կենտրոնանանք և պատրաստվենք վաղվա խաղին։
-Արդյո՞ք ոչ-ոքին բավարարում է Ձեզ, թե՞ ունեք մեկ այլ ծրագիր։
-Մենք չենք դուրս գալիս խաղադաշտ ոչ-ոքիի համար։ Կփորձենք հաղթել վաղվա խաղում, քանի որ այս խաղը շատ կարևոր է մեզ համար։
-Ի՞նչ հիշողություններ ունեք ռումինական թիմերի դեմ խաղալուց։
-Երկու անգամ հանդիպել եմ ռումինական թիմերի՝ Կլուժը և Ստյաոան։ Երկու թիմերն էլ բավական ուժեղ թիմեր էին։
-Նախորդ տարիներին Հայաստանը չի պայքարել ԱԱ դուրս գալու համար։ Ի՞նչ է փոխել Խոակին Կապառոսը, որ թիմն այսպիսի աճ է գրանցել։
-Նոր մոտեցումներ է բերել թիմ, և ստիպել է հավատալ մեր սեփական ուժերին։ Պարոն Կապառոսը շատ փորձառու մարզիչ է, ամեն անգամ նրանից ինչ-որ նոր բան ենք սովորում։
-Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո։
-Ճիշտ է, մի փոքր տխրեցինք, քանի որ կարող էինք հաղթել, սակայն արդեն մոռացել ենք այդ խաղը և առավելագույնս տրամադրված ենք վաղվա հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ, Ռումինիա-Հայաստան, Տարոն Ոսկանյան