Դանիական հեքիաթը շարունակվում է. սկանդինավները խոշոր հաշվով հաղթեցին Մոլդովային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրում Դանիայի հավաքականը F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Մոլդովայի ընտրանու դեմ։
Կասպեր Հյուլմանի սաները շարունակում են տպավորիչ ֆուտբոլ ցուցարդել` այս անգամ էլ մրցակցին հաղթելով 4:0 հաշվով։
Դանիացիենրի կազմից մեկական անգամ աչքի ընկան Անդրեաս Սկով Օլսենը, Սիմոն Կյայերը, Յոաքիմ Մելյեն և Քրիստիան Նյորգորը։
Հավելենք, որ բոլոր գնդակները գրանցվեցին առաջին խաղակեսում։
Նշենք, որ Դանիայի հավաքականն ընթացիկ ընտրական փուլում հաղթել էր իր բոլոր 7 հանդիպումներում` գնդակներկ 26:0 հարաբերակցությամբ։
Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.
Շոտլանդիա 3:2 Իսրայել
Ֆարերյան Կղզիներ 0:2 Ավստրիա
F խումբը 7-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- Դանիա – 21 միավոր
- Շոտլանդիա – 14 միավոր
- Իսրայել – 10 միավոր
- Ավստրիա – 10 միավոր
- Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
- Մոլդովա – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անդրեաս Սկով Օլսեն, Դանիայի հավաքական, Կասպեր Հյուլման, Մոլդովայի հավաքական, Յոաքիմ Մեհլե, Սիմոն Կյայեր, Քրիստիան Նյորգոր