Յուրգեն Կլոպ. Ման Սիթին ֆավորիտ է, բայց ԱՊԼ-ում շատ լավ ակումբներ կան
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել գալիք մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարի մասին:
«Անցած մրցաշրջանը նման էր երկու ձիարշավորդների մրցավազքի, բայց, ցավոք, այս մրցաշարում շատ լավ ակումբներ կան: Ես կարծում եմ, որ «Ման Սիթիում» նույնպես իրավիճակը այդպես են տեսնում:
«Ման Սիթին» ֆավորիտն է, իսկ մնացածը փորձում են նրանց հաղթել և մենք այդ թիմերից մեկն ենք: Ծայրահեղ դեպքում մենք պետք է փորձենք դա անել, բայց մենք պետք է խաղանք մեր լավագույն ֆուտբոլը և մենք դա կանենք, ես գիտեմ:»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: