Նեմանյա Մատիչ. ՄՅՈւ-ի այս կազմը ունի կարգ, բայց չունի փորձ

Նեմանյա Մատիչ. ՄՅՈւ-ի այս կազմը ունի կարգ, բայց չունի փորձ

28/07/2019 - 18:52

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարծում է, որ թիմին չի հերիքում փորձը:

«Կարգը և փորձը մրցանակ են բերում: Այս կազմը ունի կարգ, բայց չունի փորձ:

Մենք ունենք 5-6 թոփ ֆուտբոլիստներ, բայց նրանք դեռ շատ երիտասարդ են, օրինակ՝ Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարսիալը: Նրանք դաշտում մակարդակ են ցույց տալիս, բայց դեռ շատ երիտասարդ են, որպեսզի թիմը տանենն իրենց հետևից:

Մեյսոն Գրինվուդը մեծ պոտենցիալ ունի: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագիր ունի, ակումբը գիտի, թե ինչի է ուզում հասնել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Բայց պետք է ժամանակ տալ, քանի որ 17 տարեկանում հնարավոր չէ խաղալ այնպես, ինչպես 26-27 տարեկանում:

Ֆուտբոլում միշտ արդյունք են ուզում, բայց երկրպագուները պետք է համբերատար լինեն: Վստահ եմ, որ ապագայում այս ֆուտբոլիստները «Մանչեսթեր Յունայթեդին» կվերադարձնեն այնտեղ, որտեղ պետք է գտնվի ակումբը:»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023