Վուլվերհեմփթոնը հետաքրքրվում է Խեդիրայով
«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է իր կարիերան շարունակել ԱՊԼ-ում:
32-ամյա գերմանացին հետաքրքրում է «Վուլվերհեմփթոնին»:
Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը բանակցել է թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ:
Խեդիրան հասկանում է, որ նոր մրցաշրջանում նրա խաղաժամանակը սահմանափակ կլինի Ադրիեն Ռաբիոյի և Աարոն Ռեմզիի տեղափոխության պատճառով:
Գերմանացու գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Նրանով նաև հետքրքրվում են «Բեշիկթաշը» և MLS-ի ակումբները: