Էվերթոնը ցանկանում է ձեռք բերել Մոյզե Կինին

Էվերթոնը ցանկանում է ձեռք բերել Մոյզե Կինին

25/07/2019 - 13:45

«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում:

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Էվերթոնը» բանակցում է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Անգլիական ակումբը Կինի համար առաջարկել է 35 մլն եվրո, իսկ թուրինցիները ցանկանում են ստանալ 40 մլն եվրո և գործարքում հետ գնման կետ ավելացնել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի հարձակվողով հետաքրքրվում են «Արսենալը» և «Բարսելոնան»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023