Ռեալն ավարտին է հասցրել Ռենի աստղի տրանսֆերը

Ռեալն ավարտին է հասցրել Ռենի աստղի տրանսֆերը

31/08/2021 - 09:55

Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

«Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 31 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Կամավինգան «Ռեալի» համար արդեն բուժզննում է անցել, և ակումբները գործարքի մասին շուտով պաշտոնապես կհայտարարեն։

Խոսակցություններ կային, որ «Ռեալը» այս գործարքն ավարտին հասցնելուց հետո երիտասարդ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրելու է այլ ակումբի, սակայն Կամավինգան անմիջապես միանալու է «սերուցքայիններին»։

Հավելենք, որ Էդուարդո Կամավինգան «Ռենի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023