Բավարիան չի պատրաստվում Բարսելոնային վաճառել Ալաբային
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հավանաբար չի տեղափոխվի «Բարսելոնա»:
Ինչպես հայտնում է SportBild-ը, մյունխենյան ակումբը չի պատրաստվում այս ամռանը վաճառել ավստրիացի պաշտպանին: Կողմերը բանակցությունների մեջ չեն մտել: «Բավարիան» չի պատրաստվում քննարկել ոչ մի առաջարկ:
Նշվում է, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» կողմից Ալաբայով հետաքրքրվածության մասին ինֆորմացիան ֆուտբոլիստի գործակալների աշխատանքն է: Ավստրիացի ֆուտբոլիստի «Բավարիայի» հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին և այդ իսկ պատճառով նրա ներկայացուցիչները փորձում են նման գործելաոճով բարձրացնել վերջինիս տրանսֆերային արժեքը: