Ալեգրի. «Գոհ եմ խաղից. մի քանի անգամ մեզ հաջողվեց հարվածել մրցակցի դարպասին»
Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի 8-ին կայացել է Ժոան Գամպերի գավաթի հանդիպումը, որի շրջանակում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին.
«Լավ հանդիպում անցկացրինք` հատկապես առաջին կեսում։ Մենք դեռ պետք է լավ մարզավիճակ հավաքենք։ Մենք այնպիսի թիմի դեմ էինք խաղում, որը մեզ գերազանցում էր պատրաստվածության տեսանկյունից, քանի որ ավելի շուտ է սկսել մարզումային գործընթացը։
Ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից. մի քանի անգամ մեզ հաջողվեց հարվածել մրցակցի դարպասին»,- 53-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է «բյանկոներիների» պաշտոնական կայքը։
# Բարսելոնա, Ժոան Գամպերի գավաթ, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս