ՄՅՈւ-ն Լուկակուի համար Ինտերից պահանջում է 80 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխությունը «Ինտեր» կարող է չկայանալ:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, անգլիական կողմը բելգիացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց մտադիր է ստանալ 83 մլն եվրո:
«Ինտերն» էլ իր հերթին պատրաստ չէ վճարել 65 մլն եվրոյից ավել: Եթե ՄՅՈւ-ն չնվազեցնի գումարի չափը, ապա իտալացիները կհրաժարվեն տրանսֆերից:
Հայտնի է, որ «Ինտերը» որպես պահեստային տարբերակ դիտարկում է «Լիլի» հարձակվող Ռաֆայել Լեաուին: Ֆրանսիացին գնահատվում է 40 մլն եվրո: