Տեբաս . «Չգիտեմ` կկարողանա՞ Մեսսին հաջորդ մրցաշրջանը Բարսայի կազմում սկսել, թե` ոչ»
Լա լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի ստեղծված իրավիճակը.
«Ես չգիտեմ` կկարողանա՞ Մեսսին հաջորդ մրցաշրջանը «Բարսայի» կազմում սկսել, թե` ոչ։ Եթե ակումբը որևէ մեկին չվաճառի, ապա դա անհնար կլինի։
Աշխատավարձի բյուջեի սահմանաչափը միայն հարցի մի կողմն է։ Հաջորդ կողմն այն է, որ նրանք չեն կարող պայմանագիր կնքել և գրանցել «1×4» օրենքի պատճառով. ստացված 4 մլն եվրոյից նրանք կարող են ծախսել միայն 1-ը»,- նշել է Տեբասը, ում խոսքերը մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին սույն թվականի հուլիսի 1-ից դարձել է ազատ գործակալ, իսկ «Բարսելոնան» դեռևս չի կարողանում նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Ակումբը Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու դեպքում էլ, հնարավոր է, չկարողանա այն գրանցել, քանի որ աշխատավարձի բյուջեն էականորեն գերազանցում է նախատեսված սահմանաչափից։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը ստիպված է ևս 174 մլն եվրոյով կրճատել աշխատավարձի բյուջեն, որպեսզի կարողանա արգենտինացի ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայամանագիրն ու այն գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Բարսելոնա, Լա լիգա, Խավիեր Տեբաս