Պաշտոնական. Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստը տեղափոխվեց Էվերթոն
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը տեղափոխվեց «Էվերթոն»:
29-ամյա անգլիացին արդեն միացել է նոր թիմին և մասնակցում է Շվեյցարիայում անցկացվող նախամրցաշրջանի հավաքին: Գործարքի գինը կազմել է 8 մլն եվրո,- հայտնում է Goal.com-ը:
«Ամեն անգամ, երբ ես խաղում էի «Էվերթոնի» դեմ, լիներ դա սեփական հարկի տակ, թե հյուրընկալվելիս, առաջինն, ինչ գալիս էր մտքիս երկրպագուներին տեսնելիս, կիրքն էր:
«Էվերթոնի» երկրպագուները ֆուտբոլից «գլուխ են հանում», հասկանում են այն: Հավանաբար դա նրանց արյան մեջ է և նրանք իրոք աջակցում են թիմին:
Իրոք երջանիկ եմ այստեղ գտնվելու համար: Ես պատրաստվում եմ ամբողջությամբ տրվել թիմին, 100%-ով»,- Դելֆի խոսքերն է մեջբերում «Էվերթոնի» պաշտոնական կայքը:
# Էվերթոն, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբիան-Դելֆ✅ High Quality
— Everton (@Everton) July 15, 2019
✅ Experience
✅ Hunger
✅ Ambition
Welcome, Fabian Delph! pic.twitter.com/qFHSccvUpF