Ինտերի ներկայացուցիչները կժամանեն Անգլիա ՄՅՈւ-ի հետ Լուկակուի համար բանակցելու
«Ինտերը» կրկին փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, իտալական ակումբի ներկայացուցիչները այս շբաթ կժամանեն Անգլիա բանակցելու 26-ամյա հարձակվողի համար:
ՄՅՈւ-ն պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, բայց ցանկանում է նրա դիմաց ստանալ 75 մլն ֆունտ: Բելգիացին էլ իր հերթին ցանկանում է մոտ ժամանակներս փոխել ակումբը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»: