Լեոնարդոն Դե Լիգտի մասին. ՊՍԺ-ն պետք է հանգստանա
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն գնահատել է «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի փարիզյան ակումբ տեղափոխվելու շանսերը: Վերջինս կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
-Դե Լիգտի «ՊՍԺ» տեղափոխվելը դեռ հնարավո՞ր է:
-Ոչ, բայց նման հնարավորություն կար: Նա հիանալի խաղացող է, բայց հիմա այնքան էլ հարմար պահ չէ մեծ տրանսֆերներ կատարելու համար:
Մենք պետք է մի քիչ հանգստանանք: Մենք չունենք 200 մլն եվրոյով ծրար,- Լեոնարդոյի խոսքերն է մեջբերում Le Parisien-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այաքսը» Դե Լիգտի համար պահանջում է 75 մլն եվրո: