ՖԻՖԱ-ի նախագահի միակ թեկնածուն Ինֆանտինոն է
Հունիսի 5-ին կայանալու են ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները:
Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ընտրությունների միակ թեկնածուն գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի անդամ 211 ազգային ֆեդերացիաներից Ինֆանտինոյին է պաշտպանում 196-ը:
Գործող ղեկավարի մրցակից էր համարվում շվեյցարացի Ռամոն Վեգան, ում անգամ առաջադրվելու հնարավորությունը մեծ չէր:
Հիշեցնենք, որ իտալացին ՖԻՖԱ-ն ղեկավարում է 2016 թվականի փետրվարից: