Էվերտոնը միացել է Ագուերոյի համար պայքարին

Էվերտոնը միացել է Ագուերոյի համար պայքարին

02/05/2021 - 10:56

Մանչեսթեր Սիթիի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի տեղափոխությունն այլ ակումբ աստիճանաբար մոտենում է տրամաբանական հանգուցալուծմանը։ ՈՒ որքան մոտենում է տրանսֆերային պատուհանի բացումը, այնքան ավելի են շատանում շշուկներն ու հավակնորդ ակումբները։

Ինչպես հայտնում է անգլիական The Daily Star  պարբերականը, արգենտինացու համար պայքարին միացել է նաև Լիվերպուլ քաղաքը ներկայացնող Էվերտոն ակումբը։

«Կոնֆետները» պատրաստ չեն վճարել շաբաթական 240 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ և հույս ունեն ազատ գործակալության հանգամանքով պայմանավորված նվազեցնել Ագուերոյի աշխատավարձը։

Հիշեցնենք, որ արգենտինացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել Չելսին, Տոտենհեմը, Բարսելոնան և Ինտերը։

Ինչպես տեսնում ենք Ագուերոն պահանջվածության խնդիր չունի և եվրոպական առաջատար գրեթե ցանկացած երկրում հանդես գալու ընտրություն կարող է կատարել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023