Սիթին սպասում է Յունայթեդին
Անգլիական Պրեմիեր լիգայում առաջին տեղով ընթացող Մանչեսթեր Սիթին 34-րդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթանակ տարավ Քրիսթալ Փելասի նկատմամբ՝ այսպիսով ավելացնելով միավորների քանակը երկրորդ տեղում ընթացող Յունայթեդից՝ հասցնելով 13-ի։ Կիրակի օրը «կարմիր սատանաներն» իրենց հանդիպումը կանցկացնեն Լիվերպուլի հետ և պարտության դեպքում այլևս չեն կարող ոչ մի պարագայում առաջ անցնել հարևաններից։
Վերջին մեկ շաբաթը Պեպ Գվարդիոլայի թիմի համար բավական հաջող է ստացվում․ նախորդ կիրակի հաղթեցին Տոտենհեմին ու նվաճեցին մրցաշրջանի առաջին տիտղոսը, չորեքշաբթի Չեմպիոնների լիգայի շրջանակներում մրցակցի հարկի տակ հաղթեցին ՊՍԺ-ին, իսկ մինչև օրացուցային շաբաթը լրանալը լուրջ նախադրյալ ստեղծեցին չեմպիոնությունը վաղաժամ նվաճելու համար։
Նույնիսկ Յունայթեդի հաղթանակի պարագայում քաղաքաբնակները կարող են վաղաժամ չեմպիոն դառնալ, եթե հաջորդ տուրում հաղթանակի հասնեն Լոնդոնի Չելսիի կատմամբ։
Նշենք միայն, որ Սիթիի կազմում իր վերջին գոլերից մեկը հեղինակեց ակումբի լեգենդ Սերխիո Ագուերոն՝ դառնալով 182-րդ գնդակի հեղինակը։ Երկրորդ գնդակը խփեց Ֆերան Տորեսը։
Քրիսթալ Փելասը մնաց 13-րդ հորիզոնականում, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Սերխիո-Ագուերո, Քրիստալ-Փելաս