11 մետրանոցից հետո գնդակը դուրս եկավ մարզադաշտի սահմաններից
Հոլանդական Այաքսի երկրորդ թիմի հարձակվող Բրայան Բրոբին յուրահատուկ տաղանդ ունի, որն արդեն գնահատվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ 19-ամյա երիտասարդի գործակալը Մինո Ռայոլան է, ով իր խաղացողին «կտեղավորի» գորմանական Լայպցիգում։
Բրոբին մեծ հաջողությամբ կարող է խաղալ նաև մեծահասակների թիմում, սակայն աստղերի առատության պատճառով մնում է երկրորդ թիմում։
Երեկ կայացած Ալմերե Սիթիի հետ խաղում ուշագրավ դեպք գրանցվեց, երբ 11 մետրանոց հարվածն իրացնելու մոտեցավ Բրոբին․ նա այնքան բարձր հարվածեց, որ գնդակը բառի բուն իմաստով դուրս եկավ մարզադաշտից։
Չիրացրած տուգանային հարվածը ծանր հետևանք ունեցավ այաքսեցիների վրա, ովքեր պարտվեցին 0-1 հաշվով։
# Այաքս, Մինո Ռայոլա