Հայտնի են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները
Օրերս հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի ավարտված շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը:
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է հավակնորդներին. լավագույնի կոչմանը հավակնում են «Բարսելոնայի» և «Այաքսի» մեկական ֆուտբոլիստներ՝ Մեսսին, Սուարեսը և Վան դե Բեկն ու Դե Յոնգը:
Մեսսին դուբլ է ձևակերպել «Լիվերպուլի» հետ խաղում, Սուարեսը խփել մեկ գոլ, իսկ Դոնի վան դե Բեկը դարձել է «Տոտենհեմի» հետ հանդիպման միակ գոլի հեղինակը, Ֆրենկի դե Յոնգը 92 % ճշգրտությամբ փոխանցումներ է կատարել:
# Այաքս, Դոնի-վան-դե-Բեկ, Լիոնել-Մեսսի, Լուիս-Սուարես, Չեմպիոնների-լիգա, Ֆրենկի-դե-Յոնգ