Պոչետինո. Առանց Մեսսիի կիսաեզրափակչի մասնակիցների՝ ՉԼ-ն հաղթելու շանսերը կլինեին 25-ական %
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գնահատել է կիսաեզրափակչի մասնակիցների՝ Չեմպիոնների լիգան հաղթելու շանսերը:
«Ֆավորիտ չկա, եթե դատենք այն ամենով, ինչ տեսանք 1/4 եզրափակչում:
Միևնույնն է, ֆավորիտ է այն թիմը, որն իր կազմում ունի Մեսսիին. և դա իհարկե «Բարսելոնան» է:
Եթե այդպես չլիներ, ապա կիսաեզրափակչի յուրաքանչյուր մասնակցի հաղթելու հավանականությունը կլիներ 25-ական տոկոս»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
# Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, Տոտենհեմ