Պիռլոն վիճել է Յուվենտուսի նախագահ Անյելիի հետ
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով La Stampa պարբերականին, «Յուվենտուսում» դժգոհ են մնացել «Բենևենտոյի» դեմ խաղի արդյունքից։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 0։1 հաշվով պարտվել է հետնապահների թվում ընթացող «Բենևենտոյին»։
Հաղորդվում է, որ խաղից հետո վիճաբանության ձայներ են լսվել թուրինյան ակումբի հանդերձարանից, հնչել են վիրավորանքներ։ Բացի այդ, վիճաբանություն է ծագել նաև «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի և ակումբի նախագահ Անդրեա Անյելիի միջև։
Այս պահին թուրինցիներն Ա սերիայի շրջանակում անց են կացրել 27 հանդիպում և վաստակել 55 միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անդրեա Անյելի, Անդրեա Պիռլո, Բենևենտո, Յուվենտուս