Յուրգեն Կլոպ. Հավանաբար Ֆիրմինոն պատրաստ կլինի Բարսելոնայի դեմ հանդիպմանը
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն լուրերը, թե թիմի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն էլ չի խաղալու ընթացիկ մրցաշրջանում:
Բրազիլացին բաց է թողել ԱՊԼ-ի շրջանակներում կայացած «Հադերսֆիլդի» դեմ հանդիպումը մկանային վնասվածքի պատճառով:
«Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են սոցիալական ցանցերում: Ֆիրմինոն դուրս չի մնացել մինչև մրցաշրջանի ավարտը:
Մարզումներից հետո նա մի փոքր ցավ զգաց և այսօր առավոտյան նույնպես: Նա մի փոքր տառապում է, բայց դա Բոբին է: Այնպես որ, ես կասեյի, որ հավանաբար նա պատրաստ կլինի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը, որովհետև նա մեքենա է:
Լավ է, որ մենք ցույց տվեցինք, որ կարող ենք և խաղալ առանց նրա:»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն: