Ֆրենկի դե Յոնգ. Խիղճս չի տանջի, եթե ՉԼ-ի եզրափակչում հաղթենք Բարսելոնային
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնայի» հետ հնարավոր հանդիպման մասին իր կարծիքով: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու կատալոնական թիմում:
«Մտածել եմ այն սցենարի մասին, որ եզրափակչում խաղանք «Բարսելոնայի» դեմ. այն յուրահատուկ պահ կլինի: Բայց դրա հետ մեկտեղ ինձ համար կարևոր չէ, թե ում դեմ ենք մենք խաղալու:
Հիմա ես «Այաքսի» խաղացող եմ և ուզում եմ «Այաքսի» հաղթանակը: Խիղճս չի տանջի «Բարսելոնային» հաղթելու դեպքում, այնպես, ինչպես հաղթեցինք «Ռեալին»»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում FourFour Two-ն:
«Բարսելոնան» Ֆրենկիի տրանսֆերի համար «Այաքսին» վճարել են 75 մլն եվրո:
# Այաքս, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա, Ֆրենկի-դե-Յոնգ