Ունայ Էմերի. Մենք գոհ ենք մեր հաղթանակից

Ունայ Էմերի. Մենք գոհ ենք մեր հաղթանակից

19/04/2019 - 13:44

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակը:

«1-ին խաղակեսը հաջող անցավ, որովհետև մենք խփեցինք և հետո նրանց թույլ չտվեցինք պահեր ստեղծել:

2-րդ խաղակեսում մենք լավ էինք պաշտպանվում: Երկու խաղերի արդյունքում մենք գոհ ենք «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից:

«Վալենսիան» լավ թիմ է լավ խաղացողներով: Հեշտ չի լինի:

Ռեմզին մկանային վնասվածք է ստացել, սովորաբար վերականգնումը տևում է շաբաթներ:»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023