Ալան Շիրեր. Տնային թրեբլով Ման Սիթիի համար մրցաշրջանը շատ լավը կլինի
Անգլիայի հավաքականի նախքին հարձակվող Ալան Շիրերը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհոմի» մրացավեճից իր տպավորություններով:
«Wow. այս խաղում եղավ ամեն ինչ… անհավանական շոու: «Տոտենհեմի» գերազանց ելույթն էր: Նրանք հիանալի հավաքվեցին, երբ պարտավոր էին, և խփեցին իրենց գոլը:
Գվարդիոլային հիմա պետք է գոտեպնդել և աջակցել խաղացողներին:
Տնային թրեբլն այս մրցաշրջանը շատ լավը կդարձնի «Ման Սիթիի» համար»,- Շիրերի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Մանչեսթերյան ակումբն արդեն հաղթել է Անգլիայի Լիգայի Գավաթը, մայիսի 18-ին թիմը կմրցի «Ուոտֆորդի» հետ Անգլիայի Գավաթի եզրափակչում: ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» հետ է մնում «Լիվերպուլից» 2 միավորով, սակայն անցկացրել է մեկ խաղ պակաս:
# Մանչեսթեր-Սիթի