Գվարդիոլան ՉԼ-ում հաղթանակների քանակով հավասարվեց Մոուրինիոյին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյուխենգլադբախին»։
Ինչպես տեղեկացնում է Gracenote պարբերականը, այդ հաղթանակը մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի մարզչական կարիերայում Չեմպիոնների լիգայի շրջանակում 81-րդն էր։
Այս արդյունքով իսպանացի մասնագետը հավասարվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյին և ՉԼ-ի պատմության ամենաշատ հաղթանակներ տոնած մարզիչների շրջանում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն է, ով Չեմպիոնների լիգայի մրցաշարում տոնել է 102 հաղթանակ։ Լավագույն եռյակում են նաև «Էվերտոնի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին (89 հաղթանակ) և «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը (86 հաղթանակ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն-Վենգեր, Արսենալ, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Սըր Ալեքս Ֆերգյուսոն