Էնդի Ռոբերթսոն. Սալահի գոլը Չելսիի երկրպագուների բերանները փակելու միակ տարբերակն էր
«Լիվերպուլի» պաշտպան Էնդի Ռոբերթսոնը խոսել է իր թիմակից Մոհամեդ Սալահի «Չելսիի» դարպասը խփած գոլի մասին: Վերջինիս հասցին «Չելսիի» երկրպագուները գոռացել էին՝ «Սալահ-տերորիստ» արտահայտությունը:
«Այս շաբաթ ինչ-որ բան էր կատարվել և դա հնարավորություն էր, որ Մոն փակեր նրանց բերանները:
Ակումբը հայտարարությամբ հանդես եկավ հենց նույն օրը: Մոն այդ ամենին նորմալ վերաբերվեց: Դա տհաճ է, բայց նա դա հաղթահարեց, դա նրա վրա ոչ մի կերպ չազդեց, այդպես չթվաց, ճիշտ չէ՞ արդյոք:
Ափսոս, որ մարդիկ ընտելանում են նման բաների, հիմա դա հաճախ է տեղի ունենում: Ռահիմ Սթերլինգն ասում էր, որ ռասիստների բերանը փակելու միակ տարբերակը գոլեր խփելը և իրենց թիմերին հաղթելն է:
Ես գիտեմ, որ դա «Չելսիի» երկրպագուների ընդամենը փոքրամասնությունն է, բայց Մոն ստիպեց նրանց լռել:»,- Ռոբերթսոնի խոսքերն է մեջբերում London Evening Standard-ը: