Դիեգո Սիմեոնե. Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է
«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «Սելտայի» դեմ խաղից հետո խոսել է դարպասապահ Յան Օբլակի խաղի մասին և Անտուան Գրիզմանի ապագայի մասին:
«Նա աշխարհի լավագույն դարպասապահն է: Մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է և որոշել է «Աթլետիկոյում» հանդես գալ:
Յանը շոշափելիորեն ավելացրել է և նա դրան արժանի է: Նա հասել է այն ամենին, ինչ հիմա ունի, իր վրա աշխատելու և ջանքեր գործադրելու շնորհիվ:
Ինչ վերաբերվում է Գրիզմանին, ևս մեկ անգամ կկրկնում եմ , որ նա մեր ավագներից մեկն է: Ակումբը մեծ ջանքեր է գործադրել, որ նրան պահի: Նա երջանիկ է Մադրիդում:
Անտուանը շատ կարևոր է «Աթլետիկոյի» համար, դա թույլ չի տալիս ինձ մտածել, որ նա կարող է գնալ:»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: