Մանչեսթեր Սիթին հաղթեց Քրիստալ Փելասին ?
Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց. «Քրիստալ Փելաս» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:3:
Հանդիպման 15-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացել է հաշիվը, իսկ 63-րդ րոպեին դուբլ է ձևակերպել: 81-րդ րոպեին Միլիվոևիչը կրճատել է հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի վերջին րոպեին Գաբրիել Ժեզուսը խփել է «քաղաքայինների» 3-րդ գոլը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս հաղթանակից հետո 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 82 միավոր ունեցող «Լիվերպուլը» տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել, իսկ ընդհանուր հաշվարկում «Սիթին» մեկ խաղ պակաս է անցկացրել:
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի