Բորուսիան ոչ մի դեպքում մտադիր չէ բաց թողնել Հալանդին
Ինչպես տեղեկանում ենք Պատրիկ Բերգերի թվիթերյան էջից, հայտնի են դարձել Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային ծրագրերը, այն դեպքում, եթե թիմը չկարողանա ընթացիկ մրցաշրջանն ավարտել Չեմպիոնների լիգայի գոտում։
Այդ սցենարի իրականացման դեպքում գերմանական ակումբը ստիպված կլինի ոչ միայն տրանսֆերի հանել վինգեր Ջեյդոն Սանչոյին, այլ նաև մի շարք այլ ֆուտբոլիստների։
Աղբյուրը, որպես այդպիսին, նշում է կիսապաշտմաններ Ռաֆայել Գերեյրուի, Յուլիան Բրանդտի և Ջիովանի Ռեյնայի անունները։
Բերգերը գրում է նաև, որ բոլոր դեպքերում, ակումբում ոչ մի պայմանով չեն պատրաստվում վաճառել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները։
Դորտմունդյան ակումբում ակնկալում են, որ կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական ճգնաժամի հետևանքով՝ ակումբն այս մրցաշրջանում 75 մլն եվրոյի կորուստ կունենա։
Այս պահին Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիա Դորտմունդը» 20 խաղերից հետո իր ակտիվում ունի 32 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Իր հերթին, Հալանդն այս մրցաշրջանում «իշամեղուների» կազմում բոլոր խաղերի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Յուլիան Բրանդտ, Ջեյդոն-Սանչո, Ջիովանի Ռեյնա, Ռաֆայել Գերեյրու