Լուկաս Տորեյրա. Սան Պաոլոյում լրիվ այլ խաղ է լինելու
«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին հանդիպումից հետո մեկնաբանություն է տվել:
«Մենք շատ հզոր սկսեցինք և խեղդեցինք նրանց պրեսինգով: Մենք այս շաբաթ դրան էինք նախապատրաստվում, ճշգրիտ աշխատեց, հենց պրեսինգի արդյունքում էլ ես խփեցի (Կուլիբալիից անդրադարձի օգնությամբ):
Ես արդեն խաղացել եմ Իտալիայում և գիտեմ, որ «Սան Պաոլոյում» այլ խաղ է լինելու: Նրանք կրքոտ երկրպագուներ ունեն, «Նապոլին» շատ ուժեղ է տանը և մենք պետք է կենտրոնացած լինենք առաջին րոպեից:
Եթե խաղին ճիշտ տրամադրվածությամբ մոտենանք և պրոբլեմներ չլինեն իրացման հետ, ապա կարող ենք խփել և հյուրընկալվելիս:»,- Տորեյրայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: