Վիլյառեալի մարզիչ. Վալենսիային պարտվեցինք անարդար
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Խավիեր Կալյեխան ամփոփել է Եվրապայի լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղում «Վալենիսիայից» կրած պարտությունը (1:3):
«75 րոպեների ընթացքում մենք շատ լավ էինք խաղում, տիրում էինք գնդակին և պահեր էինք ստեղծում: Ժամանակի վերջին քառորդում մենք գցեցինք տեմպը, մեզ չէր հերիքում ֆիզիկականը: Դրա համար էլ «Վալենսիան» ավելի շատ էր տիրում գնդակին, նրանք ավելի շատ տարածություն ունեին և նրանք մեզ պատժեցին:
Արդյունքը շատ վատն է և անարդար: Մենք խաղում էինք հիանալի և նվերներ մատուցեցինք հակառակորդին: Իսկ «Վալենսիան» ունի նրանց, ովքեր կարողանում են դրանից օգտվել:»,- Կալյեխայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: