Վերածնվող Գրիզման․ ֆրանսիացի հարձակվողը ֆանտաստիկ է սկսել 2021 թվականը

Վերածնվող Գրիզման․ ֆրանսիացի հարձակվողը ֆանտաստիկ է սկսել 2021 թվականը

04/02/2021 - 15:15

Իսպանիայի գավաթի 2020/21 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս գերդրամատիկ պայքարում լրացուցիչ ժամանակում 5։3 հաշվով հաղթեց «Գրանադային»։

Կատալոնական ակումբի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց Անտուան Գրիզմանը, ով այդ խաղում դարձավ 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է Opta Jose-ն, «Բարսելոնա» տեղափոխվելուց ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ մեկ խաղի ընթացքում ստեղծել է 4 գոլ (2 գոլ + 2 գոլային փոխանցում)։

Ընդհանրապես, 29-ամյա հարձակվողը պարզապես ֆանտաստիկ է մեկնարկել 2021 թվականը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը նոր տարում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 10 հանդիպում՝ հասցնելով դառնալ 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Այս ցուցանիշով Գրիզմանը լավագույնն է Լա լիգայի բոլոր ֆուտբոլիստների շրջանակում։

Հիշեցնենք, որ Ատնուան Գրիզմանը «Ատլետիկոյից» 120 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնա» տեղափոխվեց 2019 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023