Պոչետինո. Նրանց չիրացրած 11 մետրանոցը մեզ հավատ ներշնչեց
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:
«Սա անհավանական խաղ էր: Շատ դժվար էր: Բայց դա «Ման Սիթին» է և մեզ առջևում պատասխան հանդիպում է սպասվում:
Ուրախ ենք, որ ցույց տվեցինք որակով ֆուտբոլ: Մենք ցույց տվեցինք լավ խաղ, բայց դեռ մնում է 90 րոպե:
Կարծում եմ, որ նրանց չիրացրած 11 մետրանոցը մեզ հավատ ներշնչեց: Այս խաղում շատ դրական բաներ կային»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
# Տոտենհեմ