Գվարդիոլա. ԱՊԼ-ում Լիվերպուլը կհաղթի մյուս բոլոր խաղերում
ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքը գերլարված է: Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ 1 հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» զիջում է 2 միավոր:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այս պայքարի մասին.
«Վերջին խաղերում «Լիվերպուլի» հաղթանակների վերաբերյալ մեր ուշադրությունը զրոյական է: Հնարավոր է՝ նրանք մոտիվացված են, բայց դա մեզ չի առնչվում:
Ես գիտեմ, «Լիվերպուլը» կհաղթի մյուս բոլոր խաղերում: Այնպես որ, չեմպիոնության համար մենք նույնպես պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերում»,- մասնագետի խոսքն է մեջբերել Manchester Evening News-ը:
Նշենք, որ ԱՊԼ-ի ավարտին հասնելու համար «Լիվերպուլն» ունի 5, իսկ «Սիթին» 6 հանդիպում:
# ԱՊԼ, Լիվերպուլ, Խոսեպ-Գվարդիոլա, Մանչեսթեր-Սիթի