Ֆաբիո Կոենտրաու. Կցանկանայի պատմել Ռեալից իմ հեռանալու մասին, բայց չեմ կարող
«Ռիու Ավեի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, ով նախքինում հանդես էր գալիս «Ռեալու», մեկնաբանել է իր հեռանալը մադրիդյան ակումբից:
Ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղա փոխվել 2011 թվականին: Կոենտրաուն նաև հանդես է եկել «Մոնակոյում» և «Սպորտինում» վարձակալական հիմունքներով: 2017 թվականին, «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետի լրանալուց հետո, պորտուգալացին պայմանագիր էր կնքել «Ռիու Ավեի» հետ:
«Շատ բաներ են կատարվել: Եթե ես կարողանայի բացատրել, թե ինչ կատարվեց օգոստոսի 31-ին, դուք ամեն բան կհասկանայիք: Կցանկանայի պատմել այդ մասին, բայց, ցավոք, չեմ կարող:
Ես հիանալի կարիերա ունեմ, նվաճել եմ շատ մրցանակներ, հանդես եմ եկել աշխարհի լավագույն ակումբներում: Հիմա, բարեբախտաբար, ես տուն եմ վերադարձել: Ես երբեք հետ չեմ նայում և չեմ մտածում, թե էլ որտեղ կարող էի ես լինել: Այս պահին ես «Ռիու Ավեում» եմ և ուզում եմ օգնել իմ թիմին:»,- Կոենտրաուի խոսքերն է մեջբերում Marca-ն: