ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Դի Սի Յունայթեդի կիսապաշտպան Ակոստայով
«Դի Սի Յունայթեդի» կիսապաշտպան Լուսիանո Ակոստան հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, մանկունյանցիների ներկայացուցիչը հետևել է 24-ամյա կիսպաշտպանի խաղին «Լոս Անջելեսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (0:4):
Ակոստայով հետաքրքրված են նաև Ֆրանսիական, թուրքական և մերձավոր արևելքի ակումբները:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Դի Սի Յունայթեդի» հետ լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին:Ձմեռային տրանսֆերային պատուհանին նա կարող էր տեղափոխվել «ՊՍԺ»: