Տոտենհեմը հաղթում է առաջնության հետնապահին և մտնում լավագույն քառյակ 🎥
Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը, որի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալվեց առաջնության հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին» և կարողացավ 1։3 հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։
Խաղի հենց սկզբից Ժոզե Մոուրինիոյի սաները տիրեցին նախաձեռնությանը և արդեն 5-րդ րոպեին Սերժ Օրյեի գոլի շնորհիվ առաջ անցան խաղի մեջ։ Մինչև առաջին խաղակեսի ավարտը, «շնաձկները» կրկնապատկեցին իրենց առավելությունը․ 40-րդ րոպեին գոլն իր անվան դիմաց գրանցեց Հարի Քեյնը։
Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ 59-րդ րոպեին տանտերերի իռլանդացի հարձակվող Դևիդ Մաքգոլդրիկը թրջեց խաղի հաշիվը, սակայն 3 րոպե անց «Տոտենհեմը» Տանգի Նդոմբելեի գոլի շնորհիվ վերականգնեց երկու գնդակի առավելությունը։ Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այս հաղթանակից հետո Մոուրինիոյի սաները 18 խաղից հետո վաստակեցին 33 միավոր և ժամանակավորապես հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում։
Այսպիսով, «Տոտենհեմը» չի պարտվում վերջին 7 խաղերում անընդմեջ՝ տանելով 5 հաղթանակ։
«Շեֆիլդը» մնաց 5 միավորով, որին համապատասխանում է վերջին՝ 20-րդ հորիզոնականը։ Իր մոտակա մրցակցին ակումբը զիջում է 6 միավոր։
# Դևիդ Մաքգոլդրիկ, Ժոզե Մոուրինիո, Հարի Քեյն, Շեֆիլդ Յունայթեդ, Պրեմիեր-լիգա, Սերժ Օրյե, Տանգի-Նդոմբելե, Տոտենհեմ