Ռեալը ցանկանում է պահպանել Վարանին և պատրաստ է նրա աշխատավարձը բարձրացնել մինչև 9 մլն եվրո
«Ռեալը» չի պլանավորում հրաժեշտ տալ Ռաֆայել Վարանին, ով մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է As-ը, մադրիդցիները պատրաստ են 25-ամյա ֆրանսիացու աշխատավարձը տարեկան 6 մլն եվրոից հարկերը վճարելուց հետո բարձրացնել մինչև 9 մլն եվրո:Այս դեպքում Վարանը կդառնա թիմի ամենա բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը:
Բացի այդ մինչև 2020 թվականը «Ռեալը» պատրաստվում է երկարացնել պաշտպանի հետ գործող պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2022 թվականը:Վարանի գործող պայմանագրում փոխհատուցման գումարի չափը նշված է 500 մլն եվրո: