Ռեալը մի շարք գրանդ ակումբերի հետ կպայքարի Սպորտինգի երիտասարդ տաղանդի համար
Եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ հետաքրքրված են պորտուգալական «Սպորտինգի» 18-ամյա եզրային պաշտպան Նունու Մենդեշի ծառայություններով։
Տարեվերջին լիսաբոնյան ակումբը նոր պայմանագիր կնքեց խոստումնալից ֆուտբելիստի հետ, որի հրաժարագինը կազմել է 70 մլն եվրո։ Պայմանագիրը կգործի մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Մենդեշին՝ որպես Մարսելոյի փոխարինողի։ Վերջինիս պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը, սակայն բացառված չէ, որ բրազիլացին կարող է լքել ակումբը այս մրցաշրջանի ավարտին։
Ինչպես նշում է As-ը, «Ռեալից» բացի ֆուտբոլիստի համար կպայքարեն նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, ինչպիսիք են՝ «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ինտերն» ու «ՊՍԺ»-ն։
Պորտուգալացի երիտասարդ տաղանդը «Սպորտինգի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Ինտեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նունու Մենդեշ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ