Մեսսի․ «Միշտ երազել եմ խաղալ ԱՄՆ-ում»
«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ծավալուն հարցազրույց է տվել իսպանական La Sexta-ին, որի ժամանակ հայտնել է իր ցանկության մասին՝ երբևէ խաղալ ամերիկյան ակումբներից մեկում։
«Ես կցանկանայի երբևէ խաղալ ԱՄՆ առաջնությունում․ դա միշտ իմ երազանքն է եղել, բայց ես չգիտեմ՝ կիրականանա իմ երազանքը, թե ոչ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «թվիթերում»։
Նախապես հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը նոր առաջարկ են պատրաստում արգենտինացու համար։ Աղբյուրի հաղորդմամբ City Football group հոլդինգը 10 տարվա պլան է մշակել՝ Մեսսիի տեղափոխության դեպքում։
Մի քանի մրցաշրջան հարձակվողը հանդես կգա անմիջապես «Սիթիի» կազմում, որից հետո կարող է տեղափոխվել հոլդինգին պատկանող ամերիկյան ակումբներից մեկը, օրինակ՝ «Նյու-Յորք Սիթի»։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա կդառնա ակումբի դեսպանը։
Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կլրանա 2021 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ։
# City Football Group, La Sexta, Մանչեսթեր-Սիթի, Մեսսի, Նյու Յորք Սիթի, Ֆաբրիցո Ռոմանո