Լուկա Զիդան. Հպարտ եմ, որ դեբյուտս կայացավ Բերնաբեուում
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը մեկնաբանություն է տվել «Ուեսկայի» հետ հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ «արքայական» թիմի դարպասը պաշտպանում էր Լուկան՝ Զինեդին Զիդանի որդին։
«Շատ հպարտ եմ, որ վերջապես խաղացի «Բերնաբեուում»:
Ես հիմնական կազմ եմ տեղափոխվել երիտասարդական թիմից և գոհ եմ, որ շատ տարիների քրտնաջան աշխատանքից հետո դեբյուտս կայացավ տնային հանդիպմանը»,- Լուկա Զիդանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Դարպասապահն առաջին անգամ հիմնական կազմի հետ դաշտ է դուրս եկել 2018 թվականի մայիսին, Իսպանիայի առաջնության շրանակում «Վիլյառեալի» դեմ արտագնա հանդիպմանը (2:2):