«The Best FIFA Football Awards»․ Ո՞ւմ օգտին են քվերարկել Մեսսին, Ռոնալդուն ու Լևանդովսկին
Դեկտեմբերի 17-ին կայացած «The Best FIFA Football Awards»․մրցանակաբաշխությունից հետո հայտնի դարձավ, թե ինչպես են քվեարկել բազմաթիվ անգամ լավագույնի տիտղոսին արժանացած հավերժ մրցակիցներ Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։
Եվ այսպես․ Ռոնալդուի նախընտրելի եռյակն այս տեսքն ունի․
1․ Ռոբերտ Լևանդովսկի
2․ Լեոնել Մեսսի
3․ Կիլիան Մբապպե
Մեսսին քվեարկել է հետևյալ կերպ․
1․ Նեյմար
2․ Կիլիան Մբապպե
3․ Ռոբերտ Լևանդովսկի
Ռոբերտ Լևանդովսկու եռյակն ուներ հետևյալ տեսքը․
1․ Տիագո Ալկանտարա
2․ Նեյմար
3․ Կևին դե Բրոյնե
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Մեսսին և Ռոնալդուն մինչ այս երբեք իրար օգտին չէին քվեարկել։ Ռոնալդուն հալեցրեց սառույցը։ Դե իսկ այս տարի Լավագույնը ճանաչվեց Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով առաջ անցավ հենց Մեսսիից ու Ռոնալդուից։
# The Best FIFA Football Awards, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռոբերտ-Լևանդովսկի