Միլանը նշում է հիմնադրման 121-րդ տարեդարձը🎥

Միլանը նշում է հիմնադրման 121-րդ տարեդարձը🎥

16/12/2020 - 23:57

Դեկտեմբերի 16-ին «Միլանը» նշում է հիմնադրման 121-րդ տարեդարձը։ Այդ մասին տեղեկանում ենք «ռոսոներիների» Twitter-ի պաշտոնական էջից։

«Միլանը» համարվում է իտալական և ընդհնարպաես համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը, որն իր 121 տարվա պատմության ընթացքում 18 անգամ դարձել է Ա սերիայի չեմպիոն, 7 անգամ՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, 5 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթակիր, 2 անգամ՝ Գավաթակիրների գավաթակիր, 5 անգամ՝ Իտալիայի գավաթակիր, 2 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթակիր։

Հավելենք, որ «կարմրասևերը» Ա սերիայի ընթացիկ խաղարկության շրջանակում անցկացրած 11 հանդիպումներից հետո վաստակած 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023