Բորուսիայի ֆուտբոլիսները նոութբուքով դիտեցին Ինտեր – Շախտյոր հանդիպման   վերջնամասը, իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջում, շատ հուզիչ էր 🎥

Բորուսիայի ֆուտբոլիսները նոութբուքով դիտեցին Ինտեր – Շախտյոր հանդիպման վերջնամասը, իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջում, շատ հուզիչ էր 🎥

10/12/2020 - 13:47

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային տուրը։ Ամենադրամատիկ պայքարներից մեկը ստացվեց B խմբում, որտեղ վերջին տուրից առաջ բոլոր 4 ակումբներն էլ պայքարը շարունակելու հնարավորություններ էին պահպանել։

6-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»՝ հնարավորություն ստանալով շարունակել պայքարը։ Գլադբախցիների պարտությունից կարող էին օգտվել «Ինտերն» ու «Շախտյորը»։ Կողմերից յուրաքանչյուրին հաղթանակը դուրս կբերեր նվազագույնը 2-րդ հորիզոնական, սակայն այդ խաղում դարպասի գրավում չեղավ՝ արձանագրվելով 0։0 հաշիվը, ինչը թույլ տվեց «Բորուսիա Մյունխենգլադբախին» պահպանել 2-րդ հորիզոնականը և դուրս գալ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

«Ռեալ» – «Բորուսիա» հանդիպման ավարտից հետո անչափ հետաքրքիր դեպք տեղի ունեցավ։ Երբ ավարտվեց այդ հանդիպումը, «Բորուսիայի» ճակատագիրը կախված էր միայն զուգեհառաբար ընթացող «Ինտեր» – «Շախտյոր» խաղը դեռևս չէր ավարտվել․ հենց այդ խաղից էլ, ինչպես նշեցինք, կախված էր մյունխենգլադբախցիների ճակատագիրը։

Մարկո Ռոզեի սաները «Ռեալի» դեմ խաղից հետո մի քանի րոպե նոութբոքով ողջ կազմով դիտեցին «Ինտեր» – «Շախտյոր» հանդիպման վերջնամասը, իսկ երբ այն ավարտվեց ցանկալի արդյունքով, նրանց ուրախությանը պարզապես չափ ու սահման չկար։

Ահա, թե ինչ տեսք ուներ «Բորուսիայի» հանդերձարանը խաղից հետո․․․․

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023