Աղբյուր. Յուվենտուսը Պյանիչի համար Ռեալից կպահանջի 100 մլն եվրո
«Ռեալը» բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ Միրալեմ Պյանիչի տրանսֆերի համար:
Թուրինցները մերժել են 28-ամյա բոսնիացու համար «Ռեալի» կողմից առաջարկված 86 մլն եվրո առաջարկը:
«Ռամադանին՝ Պյանիչի գործակալը, խնդրել է ակումբին վաճառել ֆուտբոլիստին կամ նրա հետ ստորագրել նոր պայմանագիր՝ ավելացված աշխատավարձով»,- հայտնում է բոսնիական Avaz-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հայտնի է դարձել, որ «Յուվենտուսը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել Պյանիչի հետ և բարձրացնել նրա աշխատավարձը՝ միաժամանակ բարձրացնելով նրա փոխհատուցման գումարը:Իսկ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: