Ո՞ր ակումբներն են Ռեալին մեկ մրցաշրջանի ընթացքում ՉԼ խմբում հաղթել երկու անգամ
Դեկտեմբերի 1-ին Չեմպոինների լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում «Ռաելը» հյուրընակվելիս 2։0 հաշվով պարտվեց «Շախտյորին»։
«Հանքափորները» ՉԼ ընթացիկ խաղարկություն արդեն երկրորդ անգամ են հաղթում մադրիդյան ակումբին։ Մադրիդում կայացած առաջին խաղում էլ «Շախտյորը» հաղթել էր 3։2 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, «Շախտյորը» դարձավ 5-րդ ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի շրջանակում մեկ մրցաշրջանի ընթացքում երկու անգամ հաղթել է «Ռեալին»։
Ժամանակին այդպիսի նվաճման են հասել նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն (2018/19 մրցաշրջան), «Յուվենտուսը» (2008/09), «Բավարիան» (1999/00), ինչպես նաև «Այաքսը» (1995/96)։
# Այաքս, Բավարիա, ԲԿՄԱ, Յուվենտուս, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ